BlogNews.am-ը գրում է.

 

Կանանցից շատերը կարծում են, որ գեղեցկության բանալին դիմահարդարման մեջ է: Գոյություն ունեն կանանց նման կարծիքի առկայության միլիոնավոր պատճառներ: Նրանց դատում են արտաքինով: Փոփ-մշակույթը և մասսայական տեղեկատվական միջոցները հավակնում են հենց այս տեսակետին, ինչի շնորհիվ էլ կոսմետիկայով զբաղվող բիզնեսն իր հիասքանչ արտադրանքների շնորհիվ բավականին մեծ գումար է ստանում: Սակայն ողջ ճշմարտությունը նրանում է, որ գեղեցկությունը շրթներկի, թարթչաներկի և կարմրաներկի մեջ չէ: Կան բաներ, որոնց շնորհիվ կինը կարող է անջնջելի տպավորություն գործել, և որոնք չեն համեմատվի ոչ մի տեսակ դիմահարդարման հետ:

 

Ինչն է կնոջը գեղեցիկ դարձնում 

1. Նրա հետաքրքրությունները

Հետաքրքրություններ չունեցող կինը ձանձրալի է: Երբեմն կյանքը նման է հսկայական բեռնատարի, որը պատրաստ է ցանկացած պահի ոտնատակ անել մեզանից յուրաքանչյուրին: Կնոջ համար բավականին դժվար է դանդաղեցնել կյանքի տեմպերը և ժամանակ հատկացնել նրան, ինչն իրեն երջանկացնում է:

Երբ նա անտեսում է այն ամենը, ինչ իրեն դուր է գալիս, կնոջ գոյությունը դատարկ է դառնում:
1.jpg

Կինը, որը ժամանակ է հատկացնում իրեն հաճելի երևույթներին, հասկանում է, որ կյանքն արժեքավոր է, և ամենևին էլ պետք չէ մշտապես ինչ-որ տեղ շտապել առանց երջանկության: Այն կինը, որն առավելապես օգտագործում է այն ամենը, ինչ առաջարկում և ընձեռում է կյանքը, այլ ոչ թե ապրում է միայն իր հարաբերությունների և զուգընկերոջ համար, այն մարդն է, որով հիանում են շրջապատում:

 

Ինչո՞ւ: Որովհետև կիրքը վարակիչ է: Հետևել, թե ինչպես է ինչ-որ մեկը հասնում երազանքի իրագործման սահմանին, ամենագրավիչ և գեղեցկագույն փորձն է:

 

Շարունակությունը` այստեղ: