Հունվարի 12-ի առավոտյան Գյումրի քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքերը ցնցել են բոլորին: Այդ մասին բարձրաձայնում, սոցիալական տարբեր ցանցերում սեփական տեսակետն են արտահայտում բոլորը: Յուրաքանչյուր գրառման մեջ կա էմոցիա, քանզի զոհվող ընտանիքը հայ է, ոճրագործը` այլազգի:
Life.panorama.am-ը զրուցեց ծնունդով գյումրեցի դերասանուհի Անահիտ Մութաֆյանի հետ: Վերջինս հուզված էր, ջղայնացած. «Շոկի մեջ եմ, իմ ցավն ավելի մեծ է: Գիտեմ, հիմա կասեք` դա բոլորիս ցավն է, բոլորս հավասարաչափ ենք կիսում: Բայց երբ ցավը դառնում է անձնական, ավելի է մեծանում: Արդեն որերորդ անգամ նման դեպք է տեղի ունենում հենց Գյումրիում` իմ քաղաքում: Հասարակ ժողովրդի ցավը, միանշանակ, մաքուր է ու անկեղծ, ինչը չեմ կարող ասել որոշ քաղաքական գործիչների մասին, որոնք այս ողբերգությունն օգտագործում են իրենց PR-ի համար: Դա շատ տգեղ է, շատ»:
Շարունակությունը` այստեղ: