«Ֆարգո» սերիալը «Ոսկե գլոբուս» մրցանակ է նվաճել «Լավագույն հեռուստատեսային մինի-սերիալ կամ ֆիլմ» անվանակարգում: Նույն անվանակարգում լավագույն դերասան է ճանաչվել Մարտին Ֆրիմանը («Ֆարգո»): Մրցանակաբաշխության 72-րդ արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսի «Բևերլի Հիլթոն» հյուրանոցում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն, Արմանդո Բոն, Նիկոլաս Ջիակոբանեն եւ Ալեքսանդր Դիներալիսը «Ոսկե գլոբուս» մրցանակի են արժանացել «Լավագույն սցենար» անվանակարգում՝ «Բրդմեն» ժապավենի վրա կատարած աշխատանքի համար:

 

Հեռուստատեսային կատակերգության լավագույն դերասան է ճանաչվել Ջեֆրի Թեմբորը «Ակնհայտը» սերիալում խաղացած դերի համար:

 

Դերասան Ջոնաթան Քիմբլ Սիմոնսը դարձել է Հոլիվուդին առընթեր հավատարմագրված օտարերկրյա լրագրողների ասոցացիայի «Ոսկե գլոբուս» մրցանակի առաջին դափնեկիրը: Նա երկրորդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել «Մոլեգնություն» ֆիլմում կատարած աշխատանքի համար:

 

Սերիալի երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է ճանաչվել Ջոան Ֆրոգատը («Դաունթոնի աբբայությունը»):

Դերասանուհի Էմի Ադամսը մրցանակ է նվաճել «Կատակերգական ֆիլմի կամ մյուզիքլի լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ «Մեծ աչքեր» ժապավենում կատարած աշխատանքի համար:

 

Սերիալի երկրորդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել Մեթ Բոները («Սովորական սիրտ»):

 

«Ինչպես ընտելացնել վիշապին 2» ժապավենը «Ոսկե գլոբուս» է նվաճել «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում:

 

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» է ճանաչվել Պատրիցիա Արկետը «Պատանեկություն» ֆիլմում խաղացած դերի համար: Ջոն Լեջենդը «Ոսկե Գլոբուս» է նվաճել «Լավագույն երգ» անվանակարգում՝ Glory կոմպոզիցիայի համար («Սելմա»):

 

Ջինա Ռոդրիգեսը մրցանակ է ստացել որպես «Հեռուստատեսային կատակերգության լավագույն դերասանուհի» «Կույսը» սերիալում կատարած աշխատանքի համար:

 

«Լավագույն կատակերգական սերիալ կամ մյուզիքլ» անվանակարգում հաղթանակ է տարել «Ակնհայտը» սերիալը:

 

Լավագույն երաժշտության համար հեղինակավոր պարգեւն ստացել է Յոհան Յոհանսոնը («Սթիվեն Հոքինգի տիեզերքը»), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 Дж. К.Симмонс
ведущие
 
Джоан Фроггатт
 
Билли Боб Торнтон
 
Джина Родригес
 
\Джон Ледженд и Крисси Тейген
 
Джон Ледженд
 
Мэтт Бомер
 
Эми Адамс
 
Джордж Клуни
 
Ричард Линклейтер
 
Джулианн Мур
 
"Золотой глобус-2015": онлайн-трансляция церемонии