Երեկ ավարտվեց «Հայաստանի ձայնը 3» նախագիծը: Եզրափակիչ փուլ անցած չորս մասնակիցները՝ Վահե Ալեքսանյանը, Մելինե Գալոյանը , Ռաիսա Ավանեսյանը և Էռնա Միրզոյանը, նախ դուետով հանդես եկան իրենց մարզիչների հետ, ապա սոլո ելույթ ունեցան:


Մասնակիցների ելույթների ավարտից հետո հայտարարվեց հաղթողի անունը, որը որոշվեց հանդիսատեսի քվեարկության արդյունքում: Ըստ այդմ՝  ձայների 39%-ով «Հայաստանի ձայնը-3» նախագծի հաղթող ճանաչվեց Ռաիսա Ավանեսյանը: