Դերասան Նարեկ Ներսիսյանը գրեթե մեկ տարի է`ապրում և աշխատում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Ի դեպ, այսօր այնտեղ գլխավոր՝ Սուրբ Ծննդյան տոներն են, որը մեծ շուքով նշում են նաև մեր ամերիկաբնակ հայրենակիցները: Մեր զրուցակիցը տոներն անցկացնելու է ընկերների ու հարազատների հետ՝ մի քիչ հայկական, մի քիչ ամերիկյան ոճով:


«Սա առաջին Ամանորն է, որ անցկացնում եմ Նահանգներում: Պետք է ասեմ, որ այստեղ ավելի գունեղ ու հետաքրքիր է անցնում: Տոնն անցկացնում եմ ընկերներիս և արդեն հարազատ դարձած մարդկանց հետ: Դեռ տնից-տուն էլ կգնանք, բայց հիմա Սուրբ Ծնունդն է և այսօրվա համար այլ պլաններ ունեմ: Ասեմ, որ ի տարբերություն ամերիկացիներ, ովքեր դեկտեմբերի 25-ն են մեծ շուքով նշում, մենք նաև 31-ը կնշենք»,-Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց դերասանը:


Շարունակությունը` այստեղ: