Դեկտեմբերի 19-ը Սարգիս Գրիգորյանի համար եղել է անակնկալներով եւ շնորհավորանքներով լի: Դերասանը երեկ դարձել է 35 տարեկան: Հոբելյարին կեսգիշերին առաջինը շնորհավորել է սիրելի կինը` Մանոն, հետո դուստրերն են ցուցադրել մի տեսանյութ, որտեղ հայրիկի համար կատարում են «Ծնունդդ շնորհավոր» երգը:
«Անակնկալն ինձ անչափ հուզեց, հասկացա, որ նրանք արդեն հասկանում են օրվա կարեւորությունը: Մանոն էլ ողջ գրասենյակը փուչիկներով եւ բարեմաղթանքներով էր զարդարել: Ամենամեծ նվերը համարում եմ փոքրիկներիս պաչիկներն ու արտասանած բանաստեղծությունները»,-BRAVO.am-ին ասել է Սարգիսն ու հավելել, որ տոնական օրն անցկացրել է ընտանիքի հետ:
Շարունակությունը` այստեղ: