Երկրպագուները դեկտեմբերի 20-ին դիմավորել են տուն (Հարավաֆրիկյան Հանրապետություն) վերադարձած 22-ամյա ուսանողուհի Ռոլին Սթրոսին՝ Լոնդոնում կայացած «Միսս աշխարհ-2014» գեղեցկության մրցույթի հաղթողին: Յոհաննեսբուրգի միջազգային օդանավակայանում նրան պաշտոնապես դիմավորել են սպորտի նախարար Ֆիկիլ Մբալուլան և «Միսս աշխարհ-1958» Փեննի Քոելենը:
«Բարի վերադարձ, մեր երկրի դուստր: Գեղեցիկ կանայք ծնվում են ՀԱՀ-ում»,-գրված էր հայրենակիցների պլակատներից մեկի վրա:
Լրագրողների հարցին՝ ինչպես նվաճել աշխարհի ամենագեղեցիկ կնոջ տիտղոսը, Ռոլինը խորհուրդ Է տվել ոչ ոքի չնմանվել: «Չպետք է ձգտել նմանվել ինձ կամ Էլի ինչ-որ մեկի: Մնացեք այնպիսին, ինչպիսին կաք, և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի»,-պատասխանել է նա:
«Միսս աշխարհ» մրցույթում հարավաֆրիկացի աղջիկները հաղթել են միայն երեք անգամ: Առաջինը եղել է Քոելենը, իսկ երկրորդը 1974 թվականին՝ Անելին Քրիլը: Երրորդ հաղթանակը ձեռք է բերվել միայն 40 տարի հետո:
Սթրոսը, որը ծնվել է Մպումալանգա հյուսիսարևելյան նահանգում, սովորում է Ազատ Պետություն նահանգի Բլումֆոնտեյն քաղաքի համալսարանի բժշկական ֆակուլտետում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: