Ամերիկյան Peoople հանդեսը 22-ամյա մոդել Քեյթ Ափթոնին ամենասեքսուալն է ճանաչել ներկայում ապրող կանանցից և նրան համապատասխան պարգև է հանձնել People Magazine Awards-ի՝ Լոս Անջելեսում կայացած առաջին արարողությանը:

 

2011 թվականին Քեյթ Ափթոնը ճանաչում է ստացել որպես լողազգեստներ գովազդող մոդել: Նա մի քանի անգամ հայտնվել է Sports Illustrated Swimsuit Issue-ի շապիկին: Ափթոնը նաև նկարահանվել է կոսմետիկայի գովազդում, հոլովակներում և կինոյում: 2014 թվականին Էկրան բարձրացավ «Ուրիշ կինը» ֆիլմը, որում Ափթոնը նկարահանվել է Քեմերոն Դիազի հետ միասին:

 

Բացի Ափթոնից, People Magazine Awards պարգեւն ստացել են Լիզա Քուդրոուն եւ Ջոն Հեմմը. նրանց ճանաչել են լավագույն հեռուստատեսային դերասաններ: Ջիմի Ֆելոնը ճանաչվել է թոք-շոուի լավագույն հաղորդավար, իսկ Գվեն Սթեֆանին՝ ոճի կուռք:

 

Տարվա լավագույն դերասանուհի է ընտրվել Ջենիֆեր Էնիսթոնը, որը գլխավոր դերն է խաղացել «Տորթ» ֆիլմում: Տղամարդկանց համանման կատեգորիայում հաղթող է դարձել Մայքլ Քիթոնը՝ «Բերդմեն» ֆիլմում խաղացած դերի համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Кейт Аптон

Кейт Аптон