Բրիտանացին 150 հազար դոլար է ծախսել պլաստիկ վիրահատությունների վրա, որպեսզի նմանվի Քիմ Քարդաշյանին: Այս մասին տեղեկացնում է The Daily Mail-ը:


23-ամյա Ջորդան Պարկը, ով Քիմ Քրդաշյանի երկրպագուն է, փոխել է շրթունքների, այտերի և հոնքերի ձևը, հեռացել դեմքի և մարմնի մազերը: Ընդհանուր առմամբ, կատարել է 50 տարբեր տեսակի կոսմետիկ և վիրահատական միջամտություններ:

 

Բոլոր փոփոխությունների համար Պարկից պահանջվել է 4 տարի: Տղամարդկանց դիմահարդար Պարկը արդյունքից գոհ է մնացել: Նա նշել է, որ շատերն են ծիծացում իր վրա՝ նշելով, թե անբնական տեսք ունի, սակայն, երիտասարդի խոսքով, հենց նման արձագանքի էր նա փորձում հասնել:

 

Նա Քարդաշյանին՝ իր կուռքին, համարել է բոլոր ժամանակների ամենաշքեղ կինը: