«Հարազատ թշնամի» հեռուստասերիալից հայտնի Միշը՝ նույն ինքը Սպարտակ Պատվականյանն ամեն տարի անհամբերությամբ է սպասում Ամանորին: Նրա խոսքով՝ Նոր տարվա գիշերն ամփոփում է անցած տարին, հիշում տեղի ունեցած ուրախ և տխուր պահերը, տխրում, որ մեկ տարով էլ է մեծացել ու սպասում նոր տարվա գալուն:
Ըստ Սպարտակի՝ քանի որ իրենք երկու եղբայր են, շատ պարտականություններ իր ու ավագ եղբոր վրա են եղել: «Մի շարք գործեր կան, որ ես ու եղբայրս ենք անում: Ամսի 24-ից ասում ենք տունը կզարդարենք, էնքան ենք իրար վրա գցում, վերջը մաման ու պապան են զարդարում:)»,- ծիծաղելով ասաց նա:
Սպարտակը նշեց, որ իրենց ընտանիքում ավանդույթ կա՝ ուղիղ 12-ին տանը շամպայն են խմում, շնորհավորում միմիանց ու գնում մորեղբոր տուն՝ տատիկին շնորհավորելու: «Տատիկենց տանից հետո նոր ընկերներով ենք հավաքվում ու մինչև լույս ուրախանում»,- հավելեց սերիալային դերասանը, ապա պատասխանեց ESem.am-ի բլից հարցերին:
Սիրում եմ Ամանորը, որովհետև ուրախ, սիրուն տոն է:
Չեմ սիրում Ամանորը, որովհետև ստիպված ենք իրար տուն գնալ:
Ամանորի գիշերն առաջինը շնորհավորում եմ ընտանիքիս:
Տարվա մեջ միակ անգամն է, որ հանդիպում եմ Ձմեռ պապիկին:
Նոր տարվա գիշերը մինչև 12-ը տխրում եմ, հետո՝ ուրախանում:
Նոր տարին ինձ համար հետաքրքիր տոն է:
Ամանորին միշտ երազանք եմ պահում՝ ակնկալելով, որ գալիք տարում կիրականանա:
Ձմեռ պապիկից երկրորդ կեսիս եմ ուզում :)
Ամանորյա սեղանի ուտելիքի հետ կապված խնդիր չունեմ, ամեն ինչ էլ սիրում եմ:
Ամանորը վերջանում է հունվարի 3-ին. դրանից հետո կորում է տոնի հետաքրքրությունը:
Սուրբ Ծննդյան տոնը շատ կարևոր տոն է, այդ օրն անպայման եկեղեցի եմ գնում:
Ամանորյա նախապատրաստական աշխատանքների ժամանակ ես ու եղբայրս խմիչքներն ենք գնում, բաստուրման ու սուջուխը կտրատում :)
2014 թվականն բարի տարի էր, սիրեցի իրեն :)
2015 թվականից ակնկալում եմ, որ խաղաղ տարի կլինի, բոլորի համար հաջող:
Ներկայացրեց Մերի Պողոսյանը