2014-ին ևս հարսանիքների պակաս չեղավ, թեև դրանց քանակը չի կարելի համեմատել 2013-ի հետ: Կարծես թե այս տարի աղջիկներն ավելի ակտիվ էին:)
«Վիտամինցի» Չարենցը հարս բերեց Գերմանիայից: Չարենցը՝ Կարեն Սահակյանը, սիրելիի՝ Աննայի հետ Աստծո օրհնությունը ստացավ Աբովյանի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:
«Քաղաքումի» Մելոյի՝ Գևորգ Մանուկյանի հարսանիքը ևս անցնող տարում կայացավ: Նա և ընտրյալը՝ Աննա Իգիթյանը, պսակադրվեցին Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Ամռանը նշանված «Ռեինկարնացիա» խմբի վոկալիստ Ռոլանդ Գասպարյանն ու պարուհի Գայանե Հովհաննիսյանը ևս անցնող տարվա հարսանեկան զույգերից էին: Նրանք ամուսնացան Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում:
Պարուհի կին ունեցավ նաև երգիչ Նարեկ Բավեյանը: Նրա ընտրյալը բալետի պարուհի Քրիստինա Սարգսյանն է: Զույգի միությունը հաստատվեց Սուրբ Սարգիս եկեղեցում:
Ամուրիների շարքը լքեց նաև հաղորդավար Արտավազդ Ամիրյանը: Նա և ընտրյալը՝ Մարիամ Ղուկասյանը, հայկական ավանդական հարսանիք ունեցան: Նրանք պսակադրվեցին Արմեն Ամիրյանի քավորությամբ:
Հաղորդավար Արամ Չախոյանի պսակադրությունը ոչ թե Հյաաստանում կայացավ, այլ Վիեննայում: Արամն ու սիրելին՝ Աննան, պսակադրությունից օրեր առաջ մեկնել են Վիեննա, որտեղի հայկական եկեղեցում էլ ստացել են Աստծո օրհնությունը ու միմյանց տեր և հնազանդ լինելու երդում տվել:
Տարվա փեսացուներից էր դհոլահար Էֆոն, ով երգիչ Արման Հովհաննիսյանի քավորությամբ ամուսնացավ Բժշկական համալսարանի ուսանողուհի, ապագա ատամնաբույժ Քրիստինայի հետ: