Անցնող Ձիու տարին երջանկություն պարգևեց հայտնի շատ հարսնացուների: Տարին հարսանեկան տրամադրությամբ սկսեց սերիալային դերասանուհի Աննա Մովսեսյանը: Նա և ընտրյալը՝ Վրեժը, ամուսնացան հենց Ամանորի գիշերը: Զույգը հարսանիք չկազմակերպեց, փոխարենը՝ ամուսնությունը գրանցեց զագսում:

 

 

Տարվա ընթացքում ոչ մեծ հարսանիքով ամուսնացավ դերասանուհի Լիլի Միքայելյանը: Պսակադրության բացառիկ մանրամասները ESem.am-ին վստահած զույգը եկեղեցու բակում փոքրիկ հավաքույթ կազմակերպեց, որից հետո մեկնեց հանգստի:

 

 

Հայտնի շատ հարսնացուների գեղեցկացնող ոճաբան, վարսահարդար Անի Ավդալյանը ևս լքեց հարսնացուների ցանկը: Ֆինանսիստ Լևոն Ավետիսյանի կինը դարձած Անին ամուսնացավ հենց իր ծննդյան օրը:

 

 

Ձիու տարում իրենց հարաբերություններն օրինականացրին դերասանուհի Արմինե Պողոսյանն ու գործարար Խաչիկ Թիթիզյանը: Արմինեն հարսանիքի ժամանակ չի նստել, անընդհատ պարել, ուրախացել է, ինչպես նաև անակնկալ է մատուցել ամուսնուն՝ նրա համար երգելով «Կուզես լինիմ» երգը:

 

 

2014-ի հարսնացուներից էր դերասանուհի Մարիամ Մելիքյանը: Նա և սիրելին՝ Գոռը, ավանդական երթուղիով, հայկական «տաշի-տուշի»-ով հարսանիք են արել, սակայն պսակադրության արարողություն չեն կազմակերպել՝ դա թողնելով երկրորդ հարսանիքին, որը հավանաբար Անգլիայում կկայանա:

 

 

Անցնող տարի հայտնի հարսնացուների ցանկը լքեց նաև երգչուհիՍերինե Պողոսյանը: Ժողովրդական երգիչ Թովմաս Պողոսյանի դստեր՝ Սերինեի ընտրյալը Ալիկ Սարգսյանն է:

 

 

«Xfactor» նախագծից հայտնի դարձած երգչուհի Արմինե Քոչարյանը երաժշտական ընտանիք կազմեց՝ ամուսնանալով թմբկահար Գևորգ Հարությունյանի հետ:

 

 

Մեր հայրենակից, ռեալթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանի երկրորդ հարսանիքն ամրագրվեց Ձիու տարում: Նրա և ռեփեր Քայնե Ուեսթի հարսանիքը տեղի ունեցավ Իտալիայում: Զույգը հարսանյաց արարողությունը կազմակերպել էր 16-րդ դարի ամրոցում, որը վարձակալելու համար վճարել էր 400 հազար դոլար:

 

 

ESem.am-ը երջանկություն է մաղթում ամուսնական թելերով կապված բոլոր զույգերին ու երջանկություն մաղթում: Վաղը կներկայացնենք նաև հայտնի փեսացուների հարսանիքները:)


Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը