«Արաքս» հայկական երգչախումբը Եգիպտոսում կկատարի ֆրանսահայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի սիրված երգերը:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով եգիպտական «Ahram Online» անգլալեզու լրատվական կայքը, համերգը տեղի կունենա դեկտ եմբերի 12-ին  Կահիրե քաղաքի Հելիոպոլիս արվարձանի Նուբարյան հայկական դպրոցում:


Եգիպտոսի հայկական փոքրամասնությունը` Կահիրեում և Ալեքսանդրապոլում շուրջ 6 հազար մարդ, ակտիվ մշակութային գործունեություն է ծավալում` ներկայացնելով հայկական ազգային մշակույթն արվեստի տարբեր ժանրերի միջոցով:

 

Մասնավորապես աչքի է ընկնում հայկական «Արաքս» երգչախումբը, որը պարբերաբար հանդես է գալի համերգային ելույթներով: Խմբավար Միհրան Գազելյանի ղեկավարությամբ Կահիրեի  այս երգչախումբը համերգ է տվել հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված։

 

Կահիրեի «Արաքս» երգչախումբն ստեղծվել է 1990 թվականին` «Զվարթնոց» անունով, և գործում է Կահիրեի ազգային առաջնորդարանի ներքո: «Արաքս» անունով երգչախումբն առաջին անգամ ելույթ է ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնադրման 1700-ամյակին: