Տեխասում մահացել Է 1960-ական թվականներին հանրաճանաչ Small Faces բրիտանական խմբի ստեղնահար Յան Մակլեգանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Երաժիշտը, որը համագործակցել Է Rolling Stones-ի հետ նրանց "Some Girls" ալբոմի ձայնագրման ժամանակ, ինչպես նաև Չակ Բերիի, Բոբ Դիլանի և Բրյուս Սպրինգստենի հետ, ուղեղի կաթված է տարել:

 

69-ամյա ստեղնահարը պատրաստվում էր շրջագայություն սկսել ԱՄՆ-ում: