Հայերիս ճակատագիրն այնպես է դասավորվելոր թե արտաքին և թե ներքին թշնամու պատճառով արտագաղթը 

մեզանում անպակաս է եղել:

Վերջին տարիներին երկրի հասունացող անարդարությունն ու վաղվա օրվա նկատմամբ հավատի կորուստը  ստիպում է ավելի լայն թափով բռնել արտագաղթի ոչ դժվարին ճամփան և օտար հողում ամեն ինչ 

0-ից սկելու խրթին ուղին:

Հայտնիներն այս ամենից անմասն չեն մնում, իսկ թե ովքե՞ր ո՞ւր են մեկնելև այժմ ինչո՞վ են զբաղվում հեռավոր ափերում՝ պարզիր մեր նոր շարքից:


Հովհաննես Բաբախանյան

Դերասան ամուսիններ Հովհաննես Բաբախանյանն ու Մարի Մսրյանն արդեն հինգ տարի է, ինչ իրենց զավակների հետ ապրում են ԱՄՆ-ում: Հայրենիքից հեռանալը չի խանգարել դերասաններին ստեղծագործել և արդեն արտերկրում ապրող իրենց հանդիսատեսին նոր ներկայացումներով ներկայանալ: Վերջերս պարոն Բաբախանյանը ԱՄՆ-ի թատրոններից մեկում հանդես է եկել անգլերեն լեզվով մոնո ներկայացմամբ: Այն արժանացել է ոչ միայն տեղի հանդիսատեսի ջերմ ընդունելությանը, այլ նաև բարձր է գնահատվել կոնգրեսական Ադամ Շիֆթի և Կալիֆորնիայի վեհաժողովի առաջին քարտուղար Մայք Գատտոյի կողմից:

 

 

Անի Քրիստի 

Տարիներ առաջ Միացյալ Նահանգներ մեկնած երգչուհի Անի Քրիստին մինչ օրս ապրում է այնտեղ: Չնայած նա այժմ Հայաստանից շատ հեռու է, բայց չի դադարում զբաղվել իր սիրելի գործով: Անին այս տարի մեկը մյուսի ետևից նոր տեսահոովակներ ներկայացրեց և Նահանգներում ապրող իր հանդիսատեսին ներկայացավ մենահամերգով:

 

 

Արամ Ավագյան

Երգահան, պրոդյուսեր Արամ Ավագյանը երկար տարիներ է, ինչ ապրում և ստեղծագործում  է ԱՄՆ-ում: Նրա հեղինակած երգերը կատարում են ոչ միայն ԱՄՆ-ում բնակվող երգիչները, այլև Հայաստանում ապրող նրա գործընկերները: Լոս Անջելոսում Արամը հիմնել է իր դպրոցը, որի սաներն օրերս համերգային ծրագրով են հանդես գալու:

 


Գնել Սարգսյան

«Շանթ» հեռուստաընկերության հետ ունեցած վեճից հետո մի շարք սերիալներից հայտնի դերասան Գնել Սարգսյանը ստիպված եղավ ընտանիքի հետ հեռանալ երկրից: Այժմ նա ապրում և ստեղծագործում է Դոնի Ռոստովում: Աշխատում է Մոսկվայի երաժշտական դրամատիկական թատրոնի Ռոստովի մասնաճյուղում: Նա նաև դերասանի վարպետություն է դասավանդում տեղի հայկական դպրոցում: Նրա ղեկավարծ խումբն այժմ բեմադրում է «Մկների ժողովը»:

 

 

Արմենուհի Ավետսիյան 

Ժամանակին երիտասարդության շրջանում բավական մեծ հայտնիություն վայելող հաղորդավարուհի, դերասանուհի հայկական մի շարք հումորային հաղորդումներից հայտնի Արմենուհի Ավետիսյանն ու ամուսինը՝ նախկին «Բլեֆ» հաղորդաշարի կազմակերպիչ Արթուր Սուքիասյանը միանգամից անհետացան հայկական շոու բիզնեսից: Նրանց լռության պատճառը երկրից մեկնելն էր: Ըստ տարածված խոսակցությունների՝ Արթուրը Հայաստանում լուրջ խնդիրներ է ունեցել, ինչն է ստիպել է նրան ընտանիքի հետ նախ տեղափոխվել Եվրոպա, ապա ԱՄՆ: ESem.am-ին հայտնի է դարձել, որ ամուսնիններն այժմ ապրում են Ամերիկայում: Նրանք կորպորատիվ միջոցառումներ են վարում և փորձում շոու ծրագրեր իրականացնել:

 


Արտագաղթածներին ներկայացրեց Մերի Պողոսյանը