Tert.am-ը գրում է.

 Chanel աշխարհահռչակ բրենդի հիմնադիր Կոկո Շանելը համարվում է ամենահարգված կանանցից մեկը, սակայն այժմ նրա հեղինակությունը վտանգված է: Պատճառը ֆրանսիացի հետազոտողների նոր պնդումն է, ըստ որի՝ տաղանդավոր դիզայները Երկրորդ աշխարհամարտի տարիներին որպես լրտես է աշխատել Հիտլերի համար:

 

Claim: A document made public for the first time in a documentary broadcast on French television last night is said to prove that Coco Chanel was a member of Abwehr - Adolf Hitler's secret military intelligence agency


Ինչպես նշում է The Daily Mail-ը, նոր ի հայտ եկած փաստաթուղթն ապացուցում է, որ Շանելը եղել է Հիտլերի գաղտնի ռազմական հետախուզական գործակալության (Abwehr) անդամ: Այնտեղ նա գրանցվել է F-7124 գաղտնի համարի ներքո:
 


Նշվում է, որ Շանելի համագործակցությունը նացիստական ուժերի հետ սկսվել է 1940թ.` ֆրանսիական բանակի ձախողումից հետո: Պարզվում է, որ Շանելն անգամ սիրային կապի մեջ է եղել մի բարձրաստիճան գեստապոյի հետ, ով դիզայներին ծանոթացրել է նացիստների վերին էշելոնների հետ:

 

Շարունակությունը` այստեղ