Հայտնի կանադացի երգիչ Ջասթին Բիբերը մեկ անգամ եւս ցուցադրեց իր ոչ հասուն լինելը։ «7 օր» հրատարակությունը, հղում անելով TMZ-ին, գրում է, որ նա աչքի է ընկել ռադիոյի հաղորդավար Քոլեթ Հարինգթոնի հանդեպ խուլիգանական արարքով։ Բիբերը երկու ուղեկցորդի հետ հայտնվել է Ritz-Carlton հյուրանոցի մարզասրահում, որտեղ այդ պահին մարզվում էր նաեւ աղջիկը։ Քոլեթը մոտեցել է Բիբերին եւ նրա հետ նկարվելու թույլտվություն խնդրել, սակայն երգիչը մերժել է։ Աղջիկը վերադարձել է վարժություններին, իսկ երիտասարդները հանկարծ սկսել են նրան ծաղրել, ապա «առաջարկել» են նրան ձայնն ընդհանրապես կտրել։ Սակայն այդ ամենը Բիբերն ու նրա ընկերները քիչ են համարել, եւ երբ Քոլեթը գնացել է ջուր խմելու, նա նկատել է, որ իր շշի մեջ թքել են։ Հարինգթոնը վստահ է, որ այդ զզվելի արաքն իրեն թույլ է տվել Բիբերը կամ նրա ընկերներից մեկը։ Աղջիկն արդեն բողոքել է հյուրանոցի ղեկավարությանը։

Բիբերի ներկայացուցիչն իր հերթին կտրաանապես մերժում է մեղադրանքները։ Նա պնդում է, որ Ջասթինն իսկապես մարզասրահում է եղել մարզիչի հետ, սակայն նրանք միայն իրար հետ են շփվել։

NEWS.am STYLE-ն ավելի վաղ հայտնել էր, որ Բիբերի նախկին ընկերուհի Սելենա Գոմեսը վերջերս չկարողացավ հաշտվել փոփ-երգչի չափազանց պահանջկոտ ու մանկական պահվածքի հետ, ինչի արդյունքում զույգը վերջնականապես բաժանվեց Նոր տարվա նախոօրեին, Մեքսիկայում հանգստանալիս։ Ըստ երեույթին, աղջիկը ճիշտ էր…