Aroxj.am-ը գրում է.


Բոլոր ուսումնասիրությունները փաստում են, որ տղամարդիկ ավելի քիչ են ուշադրություն դարձնում իրենց առողջությանը, քան կանայք: Միաժամանակ բոլոր մասնագետները պնդում են, որ հիվանդությունների մեծ մասը կարելի է բուժել ու խուսափել բոլոր հնարավոր հետևանքներից, եթե այն ժամանակին ախտորոշվի ու բուժում անցկացվի: Կան հիվանդություններ, որոնք հատուկ են հատկապես տղամարդկանց: Դրանք բավականին վտանգավոր են և նույնիսկ կարող են մահվան ելք ունենալ, թե որոնք են դրանք կարդացեք ներքևում: (Նյութի 1-ին մասը կարող կարդալ այստեղ)


Թշնամի №6 — Դիաբետ

Ավելորդ ճարպը, հատկապես որովայնի հատվածում, համարվում է պատչառ դիաբետի զարգացման համար: Այսինքն այս հիվանդության պատճառը 80 %-ով ճարպակալումն է: Վերջին 30 տարիների ընթացքում առանց դիաբետի ուղեկցության սրտանոթային հիվանդություններով տառապող տղամարդկանց մահացությունը  կրճավել է 36 %-ով,  իսկ դիաբետի ուղեկցության դեպքում` 13 %-ով:  


Տղամարդկանց 1/3-ը հիմնականում տեղյակ չեն լինում, որ ունեն դիաբետ: Որպես կանոն այդ մասին իմանում են այն ժամանակ, երբ բարդություններ են առաջ գալիս: Բարդություններից հանդիպում են օրինակ ձեռքերի և ոտքերի անզգայացումը, տեսողության կորուստը և երիկամների հիվանդությունները:



Շարունակությունը` այստեղ: