Տղամարդկանց շրջանում ամենատարածված հիվանդությունները  հնարավոր է կանխել: Երբ և ինչպես. Aroxj.am-ը ներկայացնում է  տղամարդկանց շրջանում 10 ամենատարածված մահվան պատճառները (տես ինֆոգրաֆիկան հոդվածի վերջում):


Ինսուլտը նշվածներից միակ հիվանդությունն է, որից մահանում են ավելի շատ կանայք, քան տղամարդիկ: Վիճակագրական տվյալների համաձայն տղամարդիկ ի տարբերություն կանանց 5.4 տարի քիչ են ապրում: Կանանց կյանքի տևողությունը միջինում տևում է 65-70 տարի:


Մինչ օրս պարզ չէ, թե ինչու են տղամարդիկ քիչ ապրում: Հնարավոր պաճառները մի քանիսն են` տղամարդու հորմոնները, ավելորդ քաշը: Տղամարդիկ ճարպեր են հավաքում որովայնի շրջանում, իսկ դա բարձրացնում է սրտի հետ կապված հիվանդությունների, քաղցկեղի, ինսուլտի, շաքարային դիաբետի  զարգացման ռիսկը: Որպեսզի չբախվեք առողջական այսպիսի լուրջ խնդիրների, հետևեք առողջությանը: Եվ այսպես`  որոնք են տղամարդկանց առողջության 10 թշնամիները:  


Թշնամի №1 — Սրտանոթային հիվանդություններ


Սրտանոթային հիվանդությունները տղամարդկանց մոտ մահվան պատճառ են դառնում հիմնականում 45-54 տարեկան հասակում, ինչպես նաև 65 և ավելի բարձր տարիքում: Այս հիվանդությունը կարող է մահվան պատճառ լինել նաև կանանց համար: Տղամարդկանց մոտ հիվանդությունը զարգանում է 10-15 տարի ավելի շուտ, քան կանանց մոտ: Միայն 80 տարեկանից հետո են կանայք և տղամարդիկ գտնվում սրտանոթային հիվանդություններով հիվանդանալու նույն ռիսկային գոտում:                                                                                


Սրտանոթային հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը քչացնելու համար ձեզ կարող է օգնել միայն առղջ ապրելակերպը և պրոֆիլակտիկ հետազոտությունները: Կարևոր է հետևել խոլեստերինի , շաքարի և արյան մակարդակին, ինչպես նաև զարկերակային ճնշմանը:


Շարունակությունը` այստեղ: