Թուրքական ծագում ունեցող գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքընի` Հայոց ցեղասպանության մասին պատմող The Cut («Խզում») ֆիլմը դեկտեմբերի 5-ից կցուցադրվի Թուրքիայի կինոթատրոններում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:


138 րոպե տևողությամբ ֆիլմն արդեն ցուցադրվել է Գերմանիայում և Ֆրանսիայում: «Խզում» ֆիլմի սցենարի հեղինակներն են հենց ինքը` ռեժիսորը, և Մարտիկ Մարտինը: Ֆիլմը պատմում է Ցեղասպանությունը վերապրած հայ մարդու` Նազարեթ Մանուկյանի մասին, ով տարիներ անց հանկարծակի իմանում է, որ իր զույգ աղջիկները հնարավոր է ողջ են մնացել և սկսում է նրանց փնտրտուքները: Ֆիլմում նկարահանվել են Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Ակին Ղազին և այլք:

 

Եվրոպացի նշանավոր կինոգործիչ, ազգությամբ թուրք Ֆաթիհ Աքընը ծնվել է Գերմաիայի Համբուրգ քաղաքում: Նա 

բազմաթիվ կինոփառատոնների դափնեկիր է: