Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արքայազն Չարլզը այցելել է Լոնդոնի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ամերիկայում լույս տեսնող «Ասպարեզ» պարբերականի ֆեյսբուքյան էջը:
Լոնդոնի հայկական Սուրբ Եղիշե եկեղեցին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի երկրորդ հայկական եկեղեցին է: 2001 թվականին այն վերակառուցվել է բիզնեսմեն-մեկենաս Վաչե Մանուկյանի շնորհիվ, ով միջոցներ էր տրամադրել վաճառքի հանված նախկին անգլիական եկեղեցու շենքի ձեռք բերման համար: Թերևս հենց սա էր պատճառը, որ Սուրբ Եղիշե եկեղեցին ունի հայկական ճարտարապետությանը ոչ բնորոշ կառուցվածք: Եկեղեցին անվանվել է Մանուկյանի հոր պատվին և օծվել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի կողմից: