Հայ տաքսիստի օպերային կատարումը հիացրել է ոչ միայն վրացական «Տաղանդներ» (Հայաստանում հեռարձակվող X Ֆակտոր նախագծի տարբերակը) երաժշտական նախագծի ժյուրիի անդամներին, այլև նախագծի նախընտրական փուլին հետևելու համար դահլիճում հավաքված հանդիսատեսին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` Թբիլիսիի Օրթաճալա թաղամասում բնակվող Գևորգ Պետրոսյանը, ում ընկերներն անվանում են Կարուզո` հայտնի իտալացի տենորի պատվին, հիացրել է վրաստանյան X ֆակտոր երաժշտական նախագծի ժյուրիի անդամներին Ջակոմո Պուչինիի «Տուրանդոտ» օպերայի եզրափակիչ Nessun Dorma («Ոչ ոք չպետք է չքնի») արիայի կատարմամբ: