Բրիտանական «OS31 դիզայն ստուդիան» հաղթել է լավագույն նախագծի մրցույթում՝ ներկայացնելով սառած գետի վրա ռեստորան կառուցելու գաղափարը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, համաձայն ճարտարապետների գաղափարի՝ ռեստորանը կհիշեցնի սառցե հսկայական կտոր pop-up ոճում:
Ռեստորանը կկառուցվի Վինիպեգ քաղաքում կանադական երկու գետերի՝ Ռեդ Ռիվերի և Ասսինիբոյնի միացման տեղում և կգործի հունվարի 22-ից փետրվարի 13-ը:
Շինությունը բաղկացած կլինի 4 բաժիններից՝ խոհանոցից, այցելուների համար նախատեսված 2 սենյակից և կտուրից:
Ուտեստները կպատրաստեն տեղի խոհարարները:
«OS31 դիզայն ստուդիա»-ի մասնագետների խոսքով, սա կլինի առաջին էլիտար ռեստորանը, որ գտնվում է սառած գետի վրա: