Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը Angry Birds հայտնի խաղի ստեղծողների՝  Rovio Entertainment-ի օգնությամբ նոյեմբերի 17-ին կթողարկի նոր խաղ, որը կոչված է ցույց տալու որսագողության վնասը տարբեր կենդանիների համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Խաղը մատչելի կդառնա ամբողջ աշխարհում Angry Birds խաղի մոտավորապես 200 միլիոն օգտատերերի, նաեւ կսկսվի մեկշաբաթյա մրցաշար:

 

Արքայազնի խոսքով՝ կենդանիների անօրինական որսը և դրանց օրգանների վաճառքն օգնում են հովանավորելու հրոսակախմբերի և ծայրահեղական խմբավորումների:

 

Angry Birds-ն արկադա-խաղ Է, որում խաղացողին առաջարկվում է ճեղապարսատիկով զանազան թռչուններ արձակել խոզերի վրա: Խաղը 2009 թվականին ստեղծել Է Ֆինլանդիայի Rovio ընկերությունը և ռելիզի պահից ներբեռնվել է ավելի քան երկու միլիարդ անգամ՝ դառնալով ամենից ավելի մեծ ժողովրդականություն վայելող շարժական խաղն աշխարհում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: