Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը դեռևս գարնանը մի ֆոտոշարք էր անցել, որը գաղտնի էր պահում և չէր ցանկանում հրապարակել: Օրերս նա ESem.am-ին է տրամադրել լուսանկարներն ու պատմել դրանց նախապատմությունը:

 

 

«Ֆոտոշարքը շատ պատահական ստացվեց: Ընկերուհիս ֆոտոսեսիայի էր  գնում, իր հետ գնացի: Լուսանկարիչն առաջարկեց ինձ էլ նկարել, իսկ ես այդ օրը շատ վատ տրամադրություն ունեի՝ իսկապես տխուր էի,- ասաց դերասանուհին և հավելեց,- նախկինում նկարներում գնահատում էի տեսքս, հիմա՝ հոգեվիճակս և շատ եմ սիրում, որ նկարները տրամարություն են ունենում: Դրա համար էլ համաձայնեցի ֆիքսել այդ օրվա տրամադրությունս»:  Ժաննայի խոսքով՝  սիրում է յուրաքանչյուր էմոցիա, քանի որ տխրությունն էլ իր հաճելի մասն ունի:

 

 

Դերասանուհին նշեց, որ շատ է սիրում այս լուսանկարները, սակայն չի հրապարակել, քանի որ դրանք սիմվոլիկ են իր համար, թեև չցանկացավ անկեղծանալ, թե այդ օրն ի՞նչն էր ազդել իր տրամադրության վրա: «Երևի թե, ուզում էի թաքցնել այդ տրամադրությունս. այդտեղ շատ տխուր եմ ու միայն ինձ համար էի նկարվել: Որքան էլ ես ակտիվ եմ սոցցանցերում և հաճախ գրառումներ եմ անում տրամադրությանս մասին, իրականում այն, ինչն ամենամոտն է սրտիս, ամեն դեպքում, սիրում եմ գաղտնի պահել»,- ասաց Ժաննան ու անկեղծացավ, որ նաև չի հավանում այդ օրվա հագուստը:

 

 

Ըստ դերասանուհու՝ տրամադրության առումով ինքը շատ բազմազան է: «Լինում են օրեր, երբ առավոտյան վատ տրամդրությամբ եմ արթնանում, թեև դա էլ իր պատճառն է ունենում: Որպես հոգեբան գիտեմ, որ ոչինչ հենց այնպես չի լինում. պատճառը միշտ քո մեջ է թաքնված,- ասաց նա ու հավելեց, որ չի սիրում իր վատ տրամադրությունը տարածել նաև շրջապատի վրա: -Նման օրերին փորձում եմ  տանը չմնալ, քանի որ ես չեմ կարողանում թաքցնել վատ տրամադրությունս, միևնույն ժամանակ, չեմ ուզում ծամրաբեռնել ընտանիքիս անդամներին»:

 

 

Ժաննայից իմացանք, որ խնդիրների մասին խոսում է ընկերուհիների, քրոջ հետ, սակայն  այն դեպքում, երբ հնարավոր է միասին լուծման ուղիների գտնել, մյուս դեպքերում նախընտրում է ինքնուրույն հաղթահարել վատ տրամադրությունը:


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը