Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ռեփեր Թիմաթիին հանրապետության վաստակավոր արտիստի կոչում է շնորհել։ Այս մասին նա հայտնել է ինսթագրամի իր էջում։
Կադիրովը աջակցել է ռեփերին, ով հայտնել էր երգիչ Դիմա Բիլանի միասեռական լինելու և բեմում թմրանյութեր օգտագործելու մասին։
«Թիմաթին շատ դրական, լավատես, հայրենասեր մարդ է, ով ոչ ծխում, ոչ էլ խմում է: Նա իմ ընկերն է: Թիմաթին կամային մարդ է, նրա համար թանկ են պատիվը, խիղճը, պարկեշտությունը։ Հակառակ դեպքում ես նրան երբեք իմ ընկերը չէի համարի»,- գրել է Կադիրովը։