Ռուս հայտնի ծաղրերգու, հանրաճանաչ հումորիստ, հեռուստահաղորդավար, դերասան և երգիչ Մաքսիմ Գալկինի ցանկացած ելույթ իսկական տոն է: Յուրահատուկ տաղանդի տեր արտիստը կարողանում է մարդկանց երջանկություն պարգևել ընդամենը մեկ կատակի կամ էլ մի երաժշտական համարի միջոցով: Հայ հանդիսատեսը Գալկինին վաղուց է ճանաչում հեռուստատեսության և համացանցի միջ ոցով: Այդ պատճառով առավել սպասված և հուզիչ էր արտիստի հետ հանդիպումը հենց Երևանում:


Նոյեմբերի 11-ին հայտնի ծաղրերգուն համերգային երեկոյով հանդես եկավ Երևանում: «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Ֆորպոստարտ» ընկերության կազմակերպած միջոցառումն իր ներկայությամբ պատվեց նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

 

Գալկինը հայ հանրությանը գրավեց իր յուրահատուկ համարներով, որոնք հարուստ էին նաև հայտնի աստղերի, քաղաքական գործիչների նմանակումներով: Գալկինը նմանակեց նաև կնոջը՝ Ալլա Պուգաչովային և կատարեց նրա երգերից: Նա նաև յուրահատուկ անակնկալ մատուցեց հանրությանը՝ համերգի ավարտին հայերեն ասմունքելով Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանին» և կատարելով «Երևանի սիրուն աղջիկ» երգը: Նա երգը նվիրեց բոլոր երևանցի աղջիկներին:  

 

«Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար: Ես առաջին անգամ չեմ Երևանում, եղել եմ այստեղ տարիներ առաջ: Հայաստանում շատ ջերմ և հիշվող հանդիսատես կա: Երևանն այն քաղաքներից է, որտեղ ամեն ինչ համեղ է: Հիմա Ռուսաստանում սանկցիաներ են, ես ինձ հետ որոշ բաներ եմ տանելու, հույս ունեմ ինձ թույլ կտան, եթե ոչ ինքնաթիռում կուտեմ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կատակեց Գալկինը:

 

Նա ընդգծեց, որ շատերը չեն հավատում, թե ինքը բեմից կենդանի ձայնով է երգում, փաստն ապացուցելու և իր ձայնային հնարավորությունները ցույց տալու համար երգեց նաև առանձ բարձրախոսի:  «Ձեր երկրին բարգավաճում եմ մաղթում, որովհետև դուք մեզ ջերմություն եք տալիս, իսկ բարգավաճումը նպաստում է, որ ջերմ լինեք»,-հավելեց նա:

 

Մաքսիմ Գալկինը ծնվել է 1976 թվականինՆա վերջին տարիների ամենաճանաչված և պահանջված արտիստներից էՆրահամերգները մեծ հաջողությամբ են անցնում ՌուսաստանիԱՊՀ երկրներիինչպես նաև արտասահմանի շատ 

քաղաքներումՆրա շոուն իր մեջ ներառում է հումորնմանակումներերգերզրույցներ հանդիսատեսի հետ: 2006 թվականինպարգևատրվել է «Բարեկամություն» շքանշանովՌուսաստանի հեռուստառադիոոլորտում ունեցած մեծ ներդրման համարՀայտնի երգչուհի Ալլա Պուգաչովայի ամուսինն է