Այս խորհուրդներն օգտակար կլինեն և՛ կարիերայում հաջողությունների ձգտողների, և՛ ցանկացած մեկի համար, ով ցանկանում է դրական տպավորություն թողնել:
Առանց ճիշտ կեցվածքի հնարավոր չէ ճիշտ քայլվածք, առողջ և ինքնավստահ տեսք ունենալ: Իսկ ոչ ճիշտ քայլվածքը հոգնեցնում է մարդուն, լարում մկաններն ու նյարդային համակարգը: Ճիշտ քայվածքը կարող է թաքցնել ձեր մարմնի թեությունները և ընդգծել առավելությունները:
Առնական տեսքը, լայն քայլքը և ձեռքերի կտրուկ շարժումները հատուկ են տղամարդուն և չեն սազում կնոջը: Կինը պետք է ավելի զուսպ, հավաք կեցվածք ու քայվածք ունենա: Կնոջ քայվածքում պետք է խորհրդավորություն և գաղտնիք լինի:
Խորհուրդ է տրվում սիրահար զույգերին
Երկուսով քայլելիս' մանավանդ թևանցուկ, պետք է քայլել միևնույն ոտքից' ճիշտ կեցվածքն ու քայլվածքը պահպանելու համար: Հատկապես մեր իրականությունում կարելի է հանդիպել սիրահար զույգերի, որոնց մոտ սերը մի փոքր այլ դրսևորում ունի: Տղաները սիրում են սիրելիների փխրուն ուսերին դնել իրենց ձեռքերը: Իսկ աղջիկներից շատերը լռում են: Ավելորդ ծանրությամբ դժվար է ուղիղ կեցվածքը պահպանել: Բացի այդ՝ նման ձևով քայլելը անքաղաքավարի է և տգեղ: