LadyNewz.am-ը գրում է.
Մտերիմ մարդկանց հետ վիճելը մեծացնում է սրտի իշեմիկ հիվանդության առավել տարածված ձևի` ստենոկարդիայի առաջացման հավանականությունը: Եվ դա իրական փաստ է, որը ապացուցել են Կոպենհագենի համալսարանի գիտնականները:
Հետազոտողներն ընդգծում են, որ նման իրավիճակն ավելի է ծանրացնում ունեցած խնդիրների բեռը: Իսկ հարևանների հետ վեճերն իրենցից մեծ վտանգ չեն ներկայացնում, հայտնում է The Daily Mail հրատարակչությունը:
Այս հետազոտություններին մասնակցել են 4500 դանիացիներ` իգական և արական սեռի ներկայացուցիչներ, ովքեր հետազոտության պահին չունեին սրտանոթային հիվանդություններ:
Բոլոր փորձարկվողներին բաժանել են 2 խմբի, որոնցից մեկում գտնվել են 40-ին մոտ մարդիկ, իսկ երկրորդ խմբում` 50-ին մոտ: 6 տարվա ընթացքում փորձագետները հետևողականորեն մանրակրկիտ հետևել են կամավորների հոգեվիճակին և խնդրել ատասխանել առողջության ու անձնականի հետ կապված հարցերի:
Շարունակությունը` այստեղ: