31-ամյա փոփ-դիվա Բեյոնսեն պատմել է որոշ մանրամասներ ամուսնու՝ 43-ամյա ռեփեր և հաջողակ գործարար Ջեյ Զիի հետ ինտիմ կյանքից: Բեյոնսեն հազվադեպ է գնում նման քայլի… Նա սովորաբար շատ փակ է, հատկապես երբ հարցը վերաբերում է իր անձնական, ընտանեկան կյանքին: Սակայն GQ ամսագրի փետրվարյան համարի համար արված նկարահանումների ժամանակ, որոնք, ի դեպ անցել են զույգի առանձնատանը, Բեյոնսեն լրագրողին ցույց է տվել նաև իրենց ննջասենյակը եւ հարցին, թե ինչով են զբաղվում այնտեղ, պատասխանել է. «Իհարկե սեքսով: Բայց նախքան ամուսնուս հետ սիրով զբաղվելը ես անպայամն միացնում եմ Ռիկ ՋեյմսիMake Love To Me երգը. օգնում է ստեղծել մեր ուզած տրամադրությունը»:
Ցույց տալով ամբողջ տունը՝ Բեյոնսեն նաեւ ասել է, որ ինքն իրեն արժանի է համարում այդ ամենին, քանի որ շատ քչերին է ճանաչում, ովքեր այդքան տքնել են փառքի հասնելու ճանապարհին: