BlogNewz.am-ը գրում է.


Ամերիկացի հոգեբան Ալբերտ Էլիսը նշում է 12 ընկալումների մասին, որ լայնորեն տարածված են Արևմտյան մշակույթում, և հաճախ շատ անհեթեթ և շփոթեցնող են: Նա դրանց տվել է «գիտակցության արգելափակող կարգավորումներ» անվանումը: Որոշում կայացնելուց առաջ մենք հենց այդ պատկերացումներն ենք մեր գլխում պտտեցնում: Հետևություն. մտածեք, թե ինչի հետևանք է ձեր որոշումը: 


 1. Բոլորը պետք է ինձ սիրեն և հավանություն տան այն ամենին, ինչ անում եմ


Ակնկալել դա, նշանակում է քեզ մղել անհասկանալի անհանգստության,  հուսահատության, մանավանդ, եթե մենք նկատում ենք, որ մեզ ինչ-որ մեկը չի սիրում կամ չի հավանում մեր  արարքները: Նման պատկերացումը անհեթեթ է, քանի որ մենք և մեր արարքները չեն կարող բոլորի համար հաճելի լինել: Այն ինչը մեկին դուր է գալիս, հնարավոր է մեկ ուրիշին նյարդայնացնի: Որպեսզի բոլորին դուր գալ, պետք է բավարարել ուրիշի ցանկություններրը, համապատասխանեցնել ձեզ ուրիշի ընկալումներին: Ավելի լավ է շփվել այն մարդկանց հետ, որոնց հետ ընդհանուր հետաքրքրություններ ունեք, շփումն այդ դեպքում հետաքրքիր կլինի:

 

2. Մարդը պետք է իդեալական լինի և յուրաքանչյուր ոլորտում հասնի հաջողության, լինի անթերի բոլոր հարաբերություններում


Անթերի և կատարյալ լինել ամեն ինչում հնարավոր չէ: Նա, ով իր առջև նման նպատակ է դնում, դատապարտված է հոգեկան տվայտանքների և անհանգիստ մտքերի՝ կապված անցյալ և գալիք անհաջողությունների հետ: Նման անտրամաբանական պատկերացումներով մարդիկ կարող են հասնել հաջողությունների, բայց նպատակին հասնելուց հետո և ընթացքում սովորաբար վանում են շրջապատին: Շատերն էլ, ովքեր իրենց առջև բարձր պահանջներ են դրել, այդպես էլ չեն կարողանում հասնել իրենց ուզածին: Չէ որ երբեք այդ գերկատարյալին հասնել հնարվոր չէ: Իհարկե կատարյալին պետք է ձգտել՝ հանուն առաջընթացի, ինքնազարգացման, բայց կարևոր է գիտակցել, որ յուրաքանչյուրը կյանքում բախվում է անհաջողության, հնարավոր չէ ինքդ քեզ հեռու պահել վրիպումներից. մենք կախում ունենք տարբեր սահմանափակումներից: Կարևոր է լավ անել այն, ինչը անում ենք, և սխալներից դասեր քաղել:

 

Շարունակությունը` այստեղ: