Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասաններ Տիգրան Ներսիսյանը և Նելլի Խերանյանը գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկ են ստացել:

 

Դերասանը Life.panorama.am-ին հայտնեց, որ այժմ բանակցություններ են ընթանում. «Ֆիլմը մեծակտավ գործ է: Այն ստեղծողներն այժմ իրականացման ամենաբարդ փուլում են գտնվում: Այդ իսկ պատճառով չէի ցանկանա ժամանակից առաջ ընկնել և փակագծեր բացել: Երբ ամեն ինչ հստակ լինի, անպայման կտեղեկացնենք»:


Դերասաններից հետաքրքրվեցինք նաև, թե ինչո՞ւ ենք վերջին շրջանում նրանց էկրաններին ավելի քիչ տեսնում, ի՞նչով են այժմ զբաղվում. «Այսօր զբաղված ենք մեր մեկ տարվա ծանր աշխատանքի արդյունքները վայելելով. Արդեն հանդիսատեսի դատին ենք հանձնել Արթուր Սահակյանի բեմադրած Շեքսպիրի «Ռիչարդ երրորդ»» ներկայացումը: Պետք է ասեմ, որ հանդիսատեսը շատ ջերմ ընդունեց»:

 

Շարունակությունը` այստեղ: