Armstar.am-ը գրում է.
Նոյեմբերի 2-ին «Inter Dance» պարային համույթը կտոնի իր գործունեության 5-ամյակը: Այդ օրը հոբելյանը նշող համույթը պատրաստվում է ներկայանալ նոր համերգային ծրագրով:
«Հնգամյակը նշելու գաղափարը եղել է համույթի հիմնադիրների կողմից: Քանի որ խումբը հինգ տարի շարունակ աշխարհի տարբեր բեմերում ներկայացել է մենահամերգներով, այդ իսկ պատճառով հիմնադիր անձնակազմը չէր կարող այս հոբելյանական օրը չնշել մեծ շուքով»,- ArmStar.am- ի հետ զրույցում նշեց համույթի տնօրեն Արամ Մանուկյանը:
Հետաքրքիր է, որ խմբի գործունեության սկզբը դրվել էր ավելի վաղ շրջանում, սակայն որպես անսամբլ «Inter Dance»-ն իր այսօրվա կազմով ու անվանումով հինգ տարի է, ինչ ներկայանում է հանդիսատեսին: Պարային խմբի տնօրենը շեշտում է, որ, ներկայանալով աշխարհի տարբեր բեմերում, միշտ էլ ձգտել են ավելիին, այնուհետ հպարտորեն հավելում, որ չնայած գործունեության ընթացքում առաջացած շատ խնդիրներին, խմբի հիմանդիր-ընկերները միասին հաղթահարել և հաղթահարում են բոլոր խոչընդոտները:
«Հինգ տարի բեմում» խորագիրը կրող համերգին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում լինելու է համույթի ամբողջական կազմը: Պարողներն ու պարուհիները կներկայանան ջազ, մոդերն, բալետ, հայկական ու տարբեր երկրների ազգային պարերով, որոնց 80%-ը բեմադրություններ են: Այդ օրը խմբին կշնորհավորեն նաև «Kalashyan Dancing School»-ի սաները:
Շարունակությունը` այստեղ: