Նախկին «Թիվ 5» խմբի Աբոն` Ալբերտ Գրիգորյանն ու կինը` Ստելլան, այսօր նշում են իրենց ամուսնության 5 -ամյակը: Տոնական օրվա կապակցությամբ երգիչը ֆեյսբուքյան իր էջում հարսանեկան լուսանկար է հրապարակել` գրելով. «Շատ ուրախ եմ և երջանիկ , որ այս տարիների ընթացքում հասկացել ենք մի պարզ բան առանց իրար չենք կարող: Շնորհավորում եմ Ստելլա ջան մեզ և ցանկանում , որ մեր կյանքի ամենակարևոր երազանքն իրականանա»: