Դերասան Մարատ Բաշարովը դաժան ծեծի է ենթարկել 39-ամյա կնոջը՝ դերասանուհի Եկատերինա Արխարովային: Այս մասին հայտնի է դարձել ռուսական «Прямой эфир» հաղորդման ժամանակ։ Դերասանի կինը կորցրել էր գիտակցությունը, սակայն այժմ ուշքի է եկել: Բաշարովը կոտրել էր նրա քիթը և գանգուղեղի վնասվածք հասցրել նրան: Այս ամսին գրում է kp.ru-ն։ Դերասանն ալկոհոլային ազդեցության տակ ծեծի է ենթարկել կնոջը:
Եկատերինան նաև պատմել է, որ Բաշարովն իրեն հաճախակի է ընտանեկան բռնության ենթարկել, սակայն նա միշտ ներել է դերասանին։Մարատը, սակայն, չի ընդունում իր մեղքը:Նշենք, որ զույգն ամուսնացել էր այս տարվա հունիսին:
Դերասանուհու փաստաբան Լեոնիդ Իսաևը նշել է, որ եթե Եկատերինան որոշի դատի տալ ամուսնուն, ապա դրա համար բոլոր ապացույցները կան: Կոմայի հասցնելը ծանր հանցագործությունների թվին է դասվում: