1. Տղաները միշտ չէ, որ հետաքրքրվում են միայն աղջիկների արտաքինով, նրանց շատ ավելի դուր են գալիս շփվող և հետաքրքիր զրուցակից աղջիկները:
2. Տղաներին դուր է գալիս, երբ նրանց հետ սիրախաղի մեջ են մտնում:
3. Եթե տղան ասում է, որ քեզ չի հասկանում, նշանակում է դու չես մտածում այնպես, ինչպես նա:
4. Եթե տղան քեզ իրոք սիրում է, նա աչք կփակի քո բնավորության բոլոր վատ գծերի վրա:
5. Տղաները պարզապես խենթանում են, երբ աղջիկը ժպտում է:
6. Նրանք տանել չեն կարողանում, երբ դու քո նախկինի մասին ես խոսում:
7. Եթե տղան ուզում է ծանոթանալ քո ծնողների հետ, թույլ տուր նրան դա:
8. Տղամարդիկ երբեք լաց չեն լինում (իհարկե այս փաստին չենք հավատում):
9. Տղաներին աննկարագրելի դուր է գալիս, երբ աղջիկը դիպչում է նրանց ձեռքերին:
10. Տղամարդիկ իսկական շողոքորթներն են, նրանք ինչ ասես չեն անի այն աղջկա համար, ով իրենց դուր է գալիս:
11. Երբ աղջիկը «ոչ» է ասում, տղան դա հասկանում է որպես «փորձիր ևս մեկ անգամ»:
12. Նրանք պաշտում են իրենց մայրիկներին» սա ամենաանհերքելի փաստն է:
13. Տղաները առանց դժգոհելու իրենց ընդմիջման գումարը կծախսեն քեզ համար ծաղիկներ գնելու համար:
14. Զգուշացեք, տղամարդիկ բամբասանքն ավելի արագ են տարածում, քան կանայք:
15. Տղաները շատ ավելի բաց ու անկեղծ են, քան աղջիկները:
16. Նրանք կանացի գաղտնիքները խնայել չգիտեն:
17. Նրանց երևակայությունն անսահման է:
18. Աղջկա հասակը ոչ մի նշանակություն չունի տղայի համար, այ քաշը, ուրիշ հարց է:
19. Նրա ձեզ անընդհատ ծիծաղեցնել ցանկանալու ձգտումից կարելի է եզրակացնել, որ դուք նրան դուր եք գալիս:
20. Տղամարդիկ ավելի շատ սիրում են խելացի կանանց, քան մինի կիսաշրջազգեստներով:
21. Եթե տղան ձեզ պատմում է իր խնդիրների մասին, դա նշանակում է, որ նրան պարզապես ուշադիր ունկնդիր է պետք, և ամենևին էլ հարկավոր չէ նրան պորհուրդախեղդ անել:
22. Տղաները փոփոխություններ անելու թուլություն ունեն, բայց նաև` թույլ կամք:
23. Տղաները աղջկա մեջ գնահատում են կանացիությունը, բայց ոչ թուլությունը:
24. Տղաները միանգամից հասկանում են, որ դուր են գալիս աղջիկներին, բայց ամբողջապես վստահ չեն լինում, մինչև աղջիկն ասում է այդ մասին:
25. Եթե տղան խոստովանում է ընկերոջը, որ գլուխը կորցրել է այդ աղջկա պատճառով, ուրեմն դա իրոք այդպես է:
26. Եթե տղան լուրջ խոսակցություն է սկսել, երբեք մի ընդհատիր նրան, լսիր մինչև վերջ:
27. Նրանք հարգում են աղջիկներին, ովքեր կարողանում են պատրաստել, հատկապես ինչ-որ մի բան թխել:
28. Նրանք երազում են հանդիպել աղջկա, ով նման կլինի իրենց մայրիկին:
29. Տղաները ավելի շատ խնդիրներ ունեն, քան թվում է:
30. Քո ընտրյալի ընկերը նրա մասին ամեն ինչ գիտի, դու էլ աշխատիր ընկերանալ նրա հետ և ավելի շատ բաներ իմանալ քո ընկերոջ մասին:
31. Տղամարդկանց թույլ տեղը նրանց...ծունկն է:
32. Եթե տղան թույլ է տալիս քեզ հեռանալ, ուրեմն նա իրոք քեզ սիրում է, և ուզում է դու երջանիկ լինես:
33. Տղաները չեն սիրում չափից դուրս շատ դիմահարդարվող աղջիկների:
34. Նրանք ատում են աղջիկներին, ովքեր ամեն ինչին շատ սուր են արձագանքում:
35. Որքան էլ, որ նրանք դա հերքեն, բայց միշտ էլ աղջիկների խորհրդի կարիքն ունեն: