Երգիչ Գրիգոր Կյոկչյանն օրերս նոր տեսահոլովակ է նկարահանել, իսկ մանրամասները վստահել է ESem.am-ի: Գրիգորի հեղինակային «Գնում ենք պարելու» երգը փոփ-հաուս ոճում է, իսկ տեսահոլովակը, երգչի փոխանցմամբ, բավականին կրեատիվ է :)

 

1 օր նկարահանված տեսահոլովակը եթերում կլինի մոտ 2 շաբաթից:) «Սյուժետային գիծ կա, սակայն չեմ ցանկանում նախապես բացահայտել այն: Կարող եմ ասել, որ այս անգամ էլ է բավականին հետաքրքիր աշխատանք ստացվել»,- ասաց Գրիգորը՝ նշելով, որ ռեժիսորն Արտյոմ Աբովյանն է:

 

 

Տեսահոլովակում նկարահանվել է 15 դերասան, որոնց շարքում կան նաև պրոֆեսիոնալ պարողներ, իսկ գլխավոր հերոսուհին Կուբայից է: Մանեքնենուհի, պարուհի Ինդիրա Ռեյեսը գործնական նպատակով այժմ Հայաստանում է, և Գրիգորը, օգտվելով առիթից, գտել է նրան ու համագործակցության առաջարկ արել:

 

«Նրա հետ համագործակցությունն այստեղի արտիստների համեմատ բավականին  թանկ էր, բայց շատ լավ աղջիկ էր. երբ լսեց երգն ու խոսեցինք մանրամասներից, համաձայնեց համագործակցել շատ ավելի մատչելի գնով, քան մենք պատկերացնում էինք՝ խոստովանելով, որ ուղղակի համակրանք կա: Այդ համակրանքը փոխադարձ է:)»,- ասաց երգիչն ու հավելեց, որ նկարահանման հրապարակում պարուհին բոլորի ուրախությունն էր դարձել:

 

 

Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ Գրիգորն ասաց, որ իր մոտ աշխատանքային բուռն շրջան է և առաջիկայում մի շարք նոր երգեր ու տեսահոլովակներ կունենա:

Վերջես ESem.am-ին հայտնի էր դարձել, որ «Հայաստանի ձայնի» երրորդ եթերաշրջանը պետք է վարեր Գրիգոր Կյոկչյանը: Երգիչը հաստատեց մեր տեղեկությունները և բացատրեց, թե ինչու ինքը չի վարում նախագիծը: «Ամեն ինչ պատրաստ էր, սակայն Հոլանդիայից ասացին,որ հեռուստահաղորդավարի փորձս բավարար չէ: Քանի որ «Voice»-ը հույզեր արթնացնող նախագիծ է, հաղորդավարը պետք է նաև սոցիալական բովանդակության հաղորդում վարած լինի»,- ասաց Գրիգորն ու հավելեց, որ մինչև հաջորդ եթերաշրջան կլրացնի փորձի պակասը:)


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը