ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունը և հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնը համատեղ՝ 2014 թ. նոյեմբերի 7-11-ը Երևան, Գյումրի և Էջմիածին քաղաքներում կանցկացնեն ճապոնական ֆիլմերի փառատոն:
Փառատոնի շրջանակներում Երևանում, Գյումրիում և Էջմիածնում կցուցադրվեն «Երջանիկ թռիչք», «Միշտ մայրամուտներ 3-րդ փողոցում», «Ինձնից քեզ», «Երջանկության բլիթներ», «Գեղագրությամբ զբաղվող աղջիկներ» ֆիլմերը:
Փառատոնի բացումը տեղի կունենա նոյեմբերի 7-ին «Մոսկվա» կինոթատրոնի կապույտ դահլիճում: Փառատոնի մուտքն ազատ է: