Aroxj.am-ը գրում է.

 

Երեխայի կյանքի առաջին 6-7 ամիսներին գլխամաշկը շատ փափուկ է, թույլ: Հետո այն ծածկվում է մազածածկույթով, լինում այնպիսին, ինչպիսին մեծերինն է մոտ 10-12 տարեկան հասակում:

 

Երեխաների մազերի արտաքին պաշտպանիչ շերտն ավելի թույլ է, քան մեծահասակներինը: Եթե այն վնասվել է սխալ խնամքի, օրինակ սխալ շամպույնի օգտագործման արդյունքում, ապա հավանականությունը մեծ է,  որ նրանց մոտ նկատեք մազերի չորություն. դրանք կսկսեն թափվել: Արտաքին գործոնների հանդեպ երեխայի  գլխամաշկը ավելի զգայուն է, քան մեծահասակներինը: Սխալ խնամքի դեպքում միանգամից  բացասական հետևանքներն ավելի ակնառու են լինում:

 

Երեխայի գլխամաշկի մազերի խնամքի ժամանակ չի կարելի՝

Գլուխը հաճախակի լվանալ: Մայրիկները պետք է հիշեն, որ երեխայի գլուխը պետք է  լվանալ շաբաթվա ընթացքում 1-2 անգամ մանկական շամպույնով:

 

Տարատեսակ շամպույննեի օգտագործումը: Մազերի չորացումը պակաս կարևոր չէ, այն նույնպես հիգիենա է պահանջում:  Երեխայի գլխամաշկը հեշտությամբ է կլանում վնասակար նյութերը: Դրա համար  անգամ ամբողջ ընտանիքի համար նախատեսված շամպույնները, որոնք հագեցած են արոմաթերապիկ նյութերով և ներկանյութերով, չի կարելի օգտագործել երեխայի գլխի խնամքի համար:

 

Թաց մազերը սանրելը:  Ջրային պրոցեդուրաներից հետո մաշկի ծակոտկենները լայնանում են և այդ ժամանակ  սանրով երեխայի մազերն  անզգույշ սանրելը կարող է լինել վնասակար և առաջացնել  մի շարք մաշկային խնդիրներ:

 

Շարունակությունը` այստեղ: