BlogNewz.am-ը գրում է.


Տաարոֆ  

Տաարոֆը Իրանում ընդունված հարգանքի նշաններից մեկն է։ Անգամ այսօր որոշ առևտրական հիմնարկություններում միանգամայն բնական է համարվում, եթե խանութի սեփականատերը հրաժարվում է վճար ընդունել ավելի բարձր սոցիալական դասի պատկանող գնորդից։ Այնուամենայնիվ, հաճախորդը հասկանում է, որ պետք է պնդի, որ ինքը վճարի, ուստի պնդում է, որ խանութում վերցնեն իր տված գումարը։ Խանութի սեփականատերը կարող է երկրորդ անգամ էլ հրաժարվել ընդունել փողը, հետո երրորդ, չորրորդ անգամ։ Միայն բազմակի մերժումներից հետո է նա համաձայնվում վերցնել հաճախորդի կողմից տրվող գումարը։ Այս ավանդույթը խորթ է արտասահմանցի հաճախորդներին։ Հենց այդ պատճառով էլ նրանք մերժումը ընդունում են հենց առաջին անգամից, մի փոքր շփոթվում են, ապա շնորհակալություն հայտնում ու ապրանքը ձեռքին դուրս գալիս խանութից։ 



Տաարաոֆը ոչ միայն բիզնեսի, այլև հյուրընկալության մեջ է գործում։ Այսպես, եթե Իրանում ինչ-որ մեկը հյուր է կանչում Ձեզ, դա դեռ չի նշանակում, որ նա ցանկանում է, որ Դուք այցելեք նրան։ Հյուր կանչելն այստեղ հաճախ լոկ ձև է, քաղաքակրթության դրսևորում։ Եթե հրավիրյալը ընդունի հրավերը, նա կարող է անհարմար իրավիճակի մեջ դնել տանտիրոջը, ով ընդհանրապես չէր ակնկալում հյուր ընդունել իր տանը։ Ուստի գոնե առաջին անգամը պետք է մերժել հրավերը և ընդունել այն միայն այն դեպքում, եթե տանտերը պնդի։  

 

Շարունակությունը` այստեղ: