Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին ուղարկել է իր առաջին թվիթը՝ Լոնդոնի Գիտության թանգարանում բացելով տեղեկատվական տեխնոլոգիաներին նվիրված նոր սրահը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Ուրախությամբ հայտնում եմ Գիտության թանգարանում «Տեխնոլոգիաների դարաշրջանը» ցուցահանդեսի բացման մասին եւ հուսով եմ, որ այցելուները հաճույք կստանան այնտեղ այցելելուց»,- գրել Է թագուհին պլանշետային համակարգչում:

 

Թվիթերն ուղարկվել է Գիտության թանգարանի ակաունտի միջոցով և արդեն վերահրապարակվել է հազարավոր ֆոլովերներով:

 

Թանգարանի նոր սրահը, որի բացումը նստել է 15,6 միլիոն ֆունտ ստեռլինգ, նվիրված է վերջին 200 տարում հաղորդակցուղիների պատմությանը: Այս ցուցադրանքի մեջ մտել է 800 ցուցանմուշ:

 

Եղիսաբեթ Բ-ն 1976 թվականին դարձել է առաջին միապետը, որն էլեկտրոնային նամակ է ուղարկել:Ցուցահանդեսը, որն անվանվել է «Տեղեկատվության դարաշրջան», նվիրված է կապի վեց տեսակներին, որոնք փոխել են աշխարհը և մարդկությանը դարձրել տեղեկատվական հասարակություն. հեռագրությանը, անալոգային հեռախոսությանը, ռադիո- և հեռուստահեռարձակմանը, արբանյակներին, համակարգիչներին և ձեռքի հեռախոսներին:  

 

Ցուցանմուշների մեջ ներկայացված Է Ռուսաստանի Շուխովյան աշտարակի մանրակերտը, որը կառուցվել է 1922 թվականին, ինչպես նաև խորհրդային ԲԷՍՄ-6 գերհամակարգիչը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: