Life.panorama.am-ը գրում է.
1.«Լինել առանց զույգի նշանակում է լինել միայնակ»: Սա իրապես սուտ է: Մի անգամ Ռանևսկայային հարցրին. «Ի՞նչ եք կարծում, ճիշտ է, որ աշխարհում ամեն մեկն ունի իր կեսը»: Նա պատասխանեց. «Կեսեր ունեն ուղեղի կիսագնդերն ու հետույքը, իսկ ես, օրինակ, միակն եմ ու եզակի»: Իսկ եթե ավելի լուրջ, ապա միայն ԿԵՍԻ հետ լիարժեք զգալը որոշակիորեն ինքնագնահատականի հետ է կապված: Ավելին, մարդը ձգող ու գրավիչ է, եթե նրանից ինքնաբավության ու ազատության բույր է գալիս, քանի որ դիմացինը, որպես ենթատեքստ, կարդում է հետևյալը` եթե նա ինքն իրեն է սիրում, իրեն իր հետ լավ է, հանգիստ ու ներդաշնակ, ուրեմն նա ինձ էլ է ի վիճակի սիրելու, և ես նույնպես ինձ լավ ու ներդաշնակ կզգամ նրա կողքին: Լինե՛նք ամբողջական ու եզակի, ու դա աննկատ չի մնա:
2.«Երջանկությունն այն է, երբ դու ունես այն ամենն, ինչ ուզում ես»: Իրականում ՈՒՆԵՆԱԼՆ ու առավել ևս ՈՒՆԵՑՎԱԾՔԸ չեն կարող երջանկություն կազմել: Վերջինս լուրջ հոգեկան վիճակ է: Ընդ որում, երջանկությունը բաղկացած է երջանիկ դրվագների ու իրավիճակների համագումարից: Որքան շատ են այդ կղզյակները, այնքան մարդն արդյունքում իրեն երջանիկ է զգում: Բարդ է «երջանկություն հավաքել» իրերին և ունեցածին նայելիս. ունեցածներն ընդամենը գործիքներ են՝ կյանքի երջանիկ ընթացք ստանալու համար: Ճի՛շտ օգտագործենք մեր ունեցածն, ու երջանկությունը սպասել չի տա:
Շարունակությունը` այստեղ: