«Մինչ օրս շոկի մեջ եմ: Էմմին ինձնից գաղտնի հրավիրել էր հարազատներիս եւ մտերիմ մարդկանց… Նույնիսկ վիդեո տարբերակով ներկայացրեց արխիվային նյութեր, ձայնագրություններս… Շատ ուրախ օր էր»,-BRAVO.am-ին պատմել է Նադեժդա Սարգսյանը` շեշտելով, որ այդ օրը կհիշի հավերժ: Խոսքը երգչուհու ծննդյան տարեդարձի մասին է, որն անմոռանալի է դարձրել սիրելի դուստրը:): 


Հոբելյարը մեզ հետ զրույցում խոստովանել է, թե հոգնածության պատճառով 60-ամյակը տոնելու ցանկություն չի ունեցել, համաձայնել է դստեր հետ այցելել Երեւանի ժամանցի վայրերից մեկը, որտեղ էլ նրան արդեն սպասելիս են եղել ընկերները.«Երբ ներս մտանք, մթություն էր, խնդրեցին տեղավորվել` նշելով, որ շուտով խնդիրը կկարգավորվի: Եվ ի՞նչ, լույսերի վառելուն պես ականատես եղա մի անմոռանալի տեսարանի. սրահում էր ավելի քան 70 հյուր` Էվելինա Շահիրյանը, Աշոտ Ղազարյանը, Ռուբեն Ջաղինյանը, Արմեն Ամիրյանը, Նառան, Գարիկ Պապոյանը, Սոնան և այլք: Հետո ինձ ասացին, որ համբերատար սպասել են մոտ 40 րոպե:


Շարունակությունը` այստեղ: