Հայ թատերական աշխարհի մի լավ սերուցք այսօր, ցավոք, Հայաստանից դուրս է ապրում:  Life.panorama.am-ն այսօր հյուրընկալել է արդեն երկար տարիներ ԱՄՆ-ում բնակվող սիրված ու ճանաչված դերասան Լևոն Շարաֆյանին:


-Պարոն Շարաֆյանորքա՞ն ժամանակ է Միացյալ Նահանգներում եք գտնվում:


-15 տարի է, բնակվում եմ ԱՄՆ-ի Լոս Անջելեսի շրջանի Գլենդել քաղաքում: Մեծ քաղաք է, որտեղ ապրում է մոտավորապես 250-300 հազար հայ: Հսկա համայնք է՝ ազգությամբ հայ քաղաքապետով, ով, ի դեպ, ծնունդով Երևանցի գործունյա երիտասարդ է:

 

-Այդտեղ նաև շատ հայ կոլեգաներ ունեք, այո՞:


-Այո, այստեղ են ապրում շատ տաղանդավոր արվեստագետներ, իմ ընկերները, որոնց հետ միշտ շփվում եմ. Պապին Պողոսյան, Ռազմիկ Մանսուրյան, Շաքե Թուխմանյան, Ժան Նշանյան, Ալլա Թումանյան, Յակով Պապյան...Շատ են, բոլորին թվելու համար ժամանակ է պետք:

 

-Մեր արվեստագետները այդտեղ հե՞շտ են իրենց տեղը գտնում, թե՞ կախված են այս կամ այն հանգամանքից:


-Այն արվեստագետներն, ովքեր կախում չունեն լեզվից, հիմնականում իրենց գործով են զբաղվում, որով էլ կարողանում են հոգալ իրենց բազմաթիվ ֆինանսական ծախսերը: Խոսքս երգիչների և երաժիշտների մասին է: Օրինակ Սամվել Երվինյանը նվագում է Յանիի խմբում, և, ի ուրախություն և ի հպարտություն մեզ, համարվում է խմբի առաջին «ջութակը»:

 

Մենք՝ դերասաններս, անպայման ունենք մեր մշտական աշխատանքը, որով հոգում ենք կենցաղային ծախսերը, իսկ մնացած ժամանակը տրամադրում ենք հոգու սննդին՝ արվեստին: Իմ կարծիքով, լույս աշխարհ ենք եկել հենց դրա համար, թատրոնով ապրելու համար: Մեր մասնագիտությունը մեզ համար դառնում է հոբբի:

 
Շարունակությունը` այստեղ: