Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը դերասանուհի Իրինա Հարությունյանն է:

Նրա հետ զրուցեցինք գործնական անցուդարձիթատերական նոր գործունեության ու նոր

 ձեռքբերումների շուրջ: Ի դեպ, թեև թեման ծանր էր, բայց զրուցեցինք նաև մեկ տարի առաջ կյանքից հեռացած երիտասարդ, խոստումնալից ու սիրված դերասան Երվանդ Ենգիբարյանի մասին:


-Բացի սերիալից, այժմ ի՞նչ զբաղվածություն ունեք:


-Մարտ ամսին հիմնել եմ «Դեվարտե» ընկերությունը, թատերական գործունեությամբ ենք զբաղվում: Թատերախմբում ընդգրկված են սիրված ու ճանաչված դերասաններ՝ Յուրի Իգիթխանյան, Յուլիա Ֆինկ, Տաթև Մելքոնյան, Յանա Գաբրիելյան, Ժաննա Բուտուլյան… Ինքս էլ հանդես եմ գալիս և՛ որպես ռեժիսոր, և՛ որպես դերասանուհի: Արդեն մեկ ներկայացում բեմադրել եմ: Տիկնիկային թատրոնում ենք խաղում: Հոկտեմբերի 21-ին մասնակցելու ենք փառատոնին, որը նվիրված է Սոս Սարգսյանի հիշատակին…

 

-Փաստորեն, թատերական գործունեությամբ զբաղվում եք և այլևս դատարկություն չեք զգում: Բայց, ամեն դեպքում, չե՞ք կարոտում Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը, չէ՞ որ այն Ձեզ համար տուն է եղել…


-Իհարկե, սուտ կլինի, եթե ասեմ՝ թատրոնը չեմ կարոտում: Կարոտում եմ ներկայացումները, այնտեղ ապրածս օրերը: 15 տարի աշխատել եմ այդ թատրոնում, այդ բեմում… Ես ինձ երբեք առանց թատրոն չեմ պատկերացնում, այն իմ կյանքի անբաժան մասն է: Հավանաբար, դա էր պատճառը, որ որոշեցի, թեկուզև առանձին, բայց նման գործունեությամբ զբաղվել:

 

-Իրինա, իսկ Ձեր հեռանալուց հետո չի՞ եղել առաջարկ՝ վերադառնալ թատրոն:


-Ես այս հացի շուրջ շատ խոսել չէի ցանկանա, սա ինձ համար շատ ցավոտ թեմա է: Հեռացել եմ, քանի որ դրա համար ունեի որոշ պատճառներ և վերջ:

 

Շարունակությունը` այստեղ: