BlogNewz.am-ը գրում է.


1854 թ. այս օրը Դուբլին քաղաքում ծնվել է իռլանդացի հայտնի գրող Օսկար Ուայլդը։ Նրա ստեղծագործություններից են «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպը, «Սալոմե» ողբերգությունը, «Իդեալական ամուսինը», «Լրջախոհ լինելու կարևորությունը» կատակերգությունները, «Երջանիկ արքայազնը» հեքիաթների ժողովածուն և այլն։ Դուբլինում նախնական կրթություն ստանալուց հետո Օսկար Ուայլդն ավարտեց Օքսֆորդի համալսարանը, ապա ամուսնացավ ու երկու երեխա ունեցավ, սակայն նրա հիմնական հետաքրքրությունը տղամարդկանց հանդեպ էր։ Երբ նրա ստեղծագործական հաջողությունները գագաթնակետին էին հասել, նա դատի տվեց Քուինսբերիի մարկիզին զրպարտության համար։


Մարկիզը Օսկար Ուայլդի սիրեկանի՝ Լորդ Ալֆրեդ Դուգլասի հայրն էր։ Զրպարտության համար այդ ժամանակ նախատեսվում էր մինչև 2 տարվա ազատազրկում։ Դատավարության արդյունքում մարկիզի մեղքը չհաստատվեց։ Դեռ ավելին, Ուայլդն ինքը հայտնվեց մեղադրյալի աթոռին։ Ջրի երես դուրս եկան այնպիսի ապացույցներ, որոնք հիմքեր տվեցին Ուայլդին դատելու այլ տղամարդկանց հետ անառակաբարո գործողությունների մեջ մտնելու մեջ։ Այս հոդվածն օգտագործվում էր նույնասեռականներին դատելու համար։ Ուայլդը երկու տարվա ազատազրկման դատապարտվեց և բանտում գրեց «De Profundis» ստեղծագործությունը։ Բանտից ազատվելուց հետո նա մեկնեց Ֆրանսիա և այլևս երբեք չվերադարձավ Բրիտանիա։ Այնտեղ նա հրատարակեց իր վերջին ստեղծագործությունը՝ «Ռեգինական բանտի բալլադը»։ Ուայլդը գուցե դեռևս շատ ստեղծագործություններ հասցներ գրել, եթե այդքան երիտասարդ հասակում չմահանար։ Նա մահացավ 46 տարեկանում ուղեղային մենինգիտից։


Ոմանք նշում էին, որ մենինգիտը նրա մոտ առաջացել էր սիֆիլիս հիվանդության հետևանքով։ Բուռն կյանքը, հարուստ կենսափորձն ու թույլ տված սխալներն արտացոլվել են գրողի մի շարք ստեղծագործություններում։ Մենք այդ ստեղծագործություններից առանձնացրել ենք մի քանի իմաստուն ասույթ և ստորև ներկայացնում ենք դրանք Ձեր ուշադրությանը։ 


Շարունակությունը` այստեղ