Վերջին շրջանում հայտնիները հաճախ են բարձրաձայնում, որ այս կամ այն սոցիալական ցանցում իրենց անունով կեղծ էջեր են բացվել, որոնց միջոցով իրենց անվանարկում են: Այս անգամ «զոհը» երգչուհի Լիդուշիկն է. ֆեյսբուքում ևս մեկ Լիդա Առաքելյան էջ է հայտնվել:

 

 

«Սա առաջին դեպքը չէ, հաճախ են իմ անունով էջեր բացվում: Շնորհիվ իմ ադմինիստրատորի, դրանք անմիջապես փակվում են: Երեկ տեղեկացա, որ մի նոր էջ է հայտնվել: Անմիջապես գործի անցանք ու պարզեցինք, որ իմ երկրպագուներից մեկն է բացել` ինձ հետ կապված նորությունները տարածելու համար: Քանի որ ես արդեն պաշտոնական էջ ունեմ` նրա հետ խոսեցինք ու խնդրեցինք ջնջել այն: Կարծում եմ` շուտով կկատարի մեր խնդրանքը»,- ESem.am-ի հետ զրույցում ասաց Լիդուշիկը:

 

 

Երգչուհին նշեց, որ իր երկրպագուները բավականին ակտիվ են համացանցում: «Շատ հաճախ եմ երկրպագուներիցս նամակներ ստանում, նրանք ինձ լավ-լավ բաներ են գրում, սպասվելիք նորությունների հետ կապված հարցեր տալիս: Բոլոր նամակներն առաջինը մայրս է կարդում, հետո ինձ փոխանցում, որ պատասխանեմ:) Երկրպագուներից եկած ոչ մի նամակ անպատասխան չեմ թողնում»,- եզրափակեց երգչուհին:


Ներկայացրեց Մերի Պողոսյանը