Այս գիշեր «Զվարթնոց» օդանավակայանում հավաքվածների ուշադրության կենտրոնում ամենևին էլ Հայաստան ժամանող իրենց բարեկամները չէին:) Հավաքված մարդիկ սպասում էին, թե երբ է վերջապես հայտնվելու ռուսաստանաբնակ հայ պարուհի և երգչուհի Վարդան:

 

 

Վարդային դիմավորելու էին գնացել երգիչ Միհրան Ծառուկյանը, ոճաբան Արայիկ Գաբաջյանը և ռեժիսոր Արթուր Մանուկյանը, իսկ երգչուհու այցի նպատակը Միհրանի հետ զուգերգի հիման վրա տեսահոլովակ նկարահանելն է: «Միհրանի հետ ծանոթացել ենք Ռուսաստանում` ֆիլմի նկարահանումների ժամանակ: Այդ ֆիլմից խոսել չեմ կարող, բայց հենց այդ ժամանակ զուգերգի գաղափար ծնվեց»,-ESem.am-ի հետ զրույցում ասաց Վարդան:

 

 

Երգի հեղինակը ռուս կոմպոզիտոր Ռուսլան Կվինտան է: Վարդայի խոսքով՝ «Ռիո դե Ժանեիրո» կոչվող երգը ռիթմիկ է: «Երգը ռուսերեն է` մի մասը ձայնագրվել է Ռուսաստանում, մյուսը` Հայաստանում: Վերջնական աշխատանքները Հայաստանում կարվեն»,-նշեց Միհրանը և հավելեց, որ նկարհանումները կսկսեն մի քանի օրից: Վարդան էլ ուրախությամբ նշեց, որ հայ ռեժիսորները իրենց պրոֆեսիոնալիզմով բացարձակապես չեն զիջում արտասահմանցիներին:

 

 

«Ես նկարահանվել եմ թե´ Ռուսաստանում, թե´ Ուկրաինայում: Ի տարբերություն նրանց, հայ ռեժիսորները չեն փնտրում հեշտ ճանապարհ. մեր տեսահոլովակը փոքրիկ ֆիլմ է լինելու»,- ասաց Վարդան: Նրան ոգևորել է այն փաստը, որ կարող է հագնել ցանկացած բարձրության բարձրակրունկ. «Միևնույնն է Միհրանն ինձնից բարձրահասակ կլինի:)»:

 

Երևանում գտնվելու ժամանակ նա փոքր դերով կներկայանա նաև «Ֆուլ հաուս» նախագծում: «Ես սիրում եմ ինձ փորձել տարբեր բնագավառներում: Կինոյում կարող ես կատարելագործվել»,-ESem.am-ին ասաց Վարդան:

 

 

 

 

 

 


Դիմավորեց և լուսանկարեց Տաթևիկ Մկրտչյանը