Ռազմիկ Ամյանի` Եվրոպայի մենահամերգները ավարտվեցին: Այդ կապակցությամբ Ռազմիկը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ավարտվեցին Եվրոպայի մենահամերգները, որի կապակցությամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել  բոլոր այն հայերին, ովքեր ներկա գտնվեցին Ամստերդամի, Մարսելի, Բրյուսելի և Ստրասբուրգի մենահամերգներին: Անչափ շնորհակալ եմ  և տպավորված ձեր ջերմ ընդունելությունից: Առջևում  Լոս Անջելեսի մենահամերգն է, որը կայանալու է հանրաճանաչ "Dolby Theatre"-ում: Սիրով սպասում եմ: