Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին նախկին հարսին՝ Յորքի դքսուհի Սառա Ֆերգյուսոնին, թույլատրել է 55-ամյակը տոնել Վինձորյան դղյակում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Daily Express թերթին:
Միջոցառումը նշանակված է հոկտեմբերի 15-ին և Յորքի դուքս Էնդրյուի նախկին կնոջ վրա կնստի 55 հազար ֆունտ (88,5 հազար դոլար): Սպասվում են շուրջ 300 հյուրեր, այդ թվում՝ արքայազն Հարրին եւ նրա ընկերուհին՝ Քրեսիդա Բոնասը:
Ինչպես նշել Է թերթը, Ֆերգյուսոնի նկատմամբ բարի կամքի նման թագավորական դրսեւորումն անակնկալ Է դարձել բարձրաշխարհիկ հասարակության համար: Դքսուհին շնորհազրկվել Էր մի ամբողջ շարք աղմկահարույց սկանդալների հետեւանքով:
1996 թվականին միապետի միջնեկ որդու նախկին տիկինն զգալի ֆինանսական դժվարություններ է կրում և բաց չէր թողնում Յորքի դքսի անունն օգտագործելու եւ դրանով մի երկու հարյուր հազար ֆունտ վաստակելու առիթը: Ֆերգյուսոնը բազմիցս փողեր է վերցրել գործարարներից նախկին ամուսնու կողմից օգնություն խոստանալու փոխարեն, որը մինչեւ 2011 թվականը Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչն Էր արտաքին առեւտրի եւ ներդրումների բնագավառում:
Ֆերգյուսոնի հյուրերի ցուցակը ներառում է թագավորական ընտանիքի անդամների, այդ թվում՝ արքայազն Էնդրյուին եւ իրենց երեխաներին՝ Բեատրիսին և Եվգենիային, թագուհու կրտսեր որդուն՝ արքայազն Էդվարդին՝ տիկնոջ՝ Սոֆիի հետ: Սպասվում են նաեւ Եղիսաբեթ Բ-ի թոռնուհի Զարա Թինդալը (Ֆիլիպսը) եւ նրա ամուսինը՝ Մայքը: Հրավեր է հղվել նաև արքայազն Ուիլյամ Ուելսցուն՝ տիկնոջ՝ Քեթրինի հետ, բայց նրանք չեն կարող ժամանել հղի Քեմբրիջի դքսուհու վատ ինքնազգացողության պատճառով:
Հրավիրված հռչակավոր անձանց թվում են սըր Էլթոն Ջոնը եւ նրա ընկերը՝ Դեւիդ Ֆեռնիշը, երգիչ Ռոբի Ուիլյամսը՝ կնոջ հետ, բրիտանացի արտասովոր գործարար Ռիչարդ Բրենսոնը, սուպերմոդելներ Նաոմի Քեմպբելը և Քեյթ Մոսը, ամերիկացի մոդելագործ Դիանա ֆոն Ֆյուրստենբերգը:
Չնայած ամուսնալուծությանը, Էնդրյուն և Սառան բարեկամական շատ լավ հարաբերություններ են պահպանում, և, ինչպես պնդում է նախկին տիկինը, «իրենք ամենաերջանիկ ամուսնալուծված զույգն են աշխարհում», հաղորդել է ՏԱՍՍ-ը: